Ովքեր չեն կապվում թալանչիների ու մարդասպանների հետ, կհամագործակցենք․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

«ՔՊ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների հետ, ովքեր չեն կապվում թալանչիների ու մարդասպանների հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։ 

«Անուններ այս պահին չեմ ասի, քանի որ չի քննարկվել։ Այստեղ ամենակարևորը գաղափարն է, որը բերել ենք քաղաքական օրակարգ։ Այն մարդիկ ու գործիչները, որոնք նախկինում պայքարել են իշխանությունների դեմ, եթե անգամ պաշտոնյա են եղել, բայց նրանց անունները  չեն շոշափվում հասարակության շրջանում՝ որպես մարդասպաններ, թալանչիներ, այսինքն՝ չկան բացասական ընկալումներ, սա ճիշտ որոշում կլինի։ 

Մենք մտածում ենք, որ եթե կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ եղել են պայքարի մեջ, այս կամ այն փուլերում ունեցել ենք որոշակի համագործակցություն այդ ուժերի հետ, իրենք ևս  չպետք է անմասն մնան Հայասատանի կառուցման աշխատանքներից»,- ասել է իշխանական պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։