Հայաստանը կարող է կանգնել default-ի առաջ, տնտեսական ցուցանիշներն աղաղակող են․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

«Մեր երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումներ չեն կատարվում, իսկ կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ 36 % նվազել են»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։

«ՏՏ ոլորտում տարիներ շարունակ մեզ հաջողվել է 20-30 տոկոս տնտեսական աճ ունենալ։  Անցյալ տարվա աճն այս ոլորտում շատ ավելի համեստ է, քան մենք ունեցել ենք։ Գյուղատնտեսության բնագավարում շատ ավելի ցածր արդյունքներ ենք մենք արձանագրել, քան նախորդ տարիներին։ 
Եվ այս ամենը չի կարող չարտահայտվել ընթացիկ հաշվի վրա։ Եթե տարիներ շարունակ մենք կարողացել էինք մեր հաշիվը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել -2 տոկոսի, ապա անցյալ տարի -9 տոկոսի վրա է։ Սա ուղղակի ահազանգ է։ Այսպես գնալով՝ մեր երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առաջ»,- ասել է Մինասյանը։

Շարունակություն՝ շարունակությունում։