ՖԻՖԱ-ն Իրանին խնդրել է թույլ տալ կանանց ներկա լինել տղամարդկանց թիմերի խաղերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն Իրանի իշխանությունից պահանջել է կատարել խոստումը եւ թույլ տալ կանանց ներկա լինել տղամարդկանց թիմերի մասնակցությամբ հանդիպումներին։

«Ցավոք, Իրանը չի կատարել 2018թ․ մարտին տված խոստումը։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանն ու պետական ղեկավարությանը հորդորում եմ հուլիսի 15-ից ոչ ուշ միջոցներ ձեռնարկել եւ Իրանի բոլոր կին քաղաքացիներին եւ այդ երկիր այցելած օտարերկրացի կանանց թույլ տալ ձեռք բերել 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների տոմսեր եւ ներկա լինել խաղերին, որոնք մեկնարկում են 2019թ․ սեպտեմբերին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է AP-ն։

Իրանում կանանց արգելված է այցելել տղամարդկանց մասնակցությամբ մարզական մրցումներ 1979թ․ Իսլամական հեղափոխությունից հետո։