ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Հունիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երեւան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում եւ Առինջ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: