Սասուն Միքայելյանի՝ Աբովյանի մեր թեկնածուին չաջակցելը, կարող է՝ ազդել է արդյունքի վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 21, 24News

«Այդ օրն իմ գործունեությունը չի բխել մարզպետի կարգավիճակից, և առհասարակ մարզպետի կարգավիճակում ես երեքշաբաթյա արձակուրդում եմ եղել»,-24News-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրության օրն ընտրացուցակների հետ կապված միջադեպին, ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Իմ գործողությունը բխել է Աբովյանի քաղաքացու՝ Գրիգոր Գուրյանի շտաբի անդամի, ինչպես նաև ՔՊ-ի վարչության անդամի կարգավիճակից, և բոլոր գործողություններս եղել են իրավաչափ»,-ասել է Կոտայքի մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանը նաև նշել է, որ Աբովյանում 29/07 ընտրատեղամասում հայտնաբերված ցուցակի հետ կապված այս պահին հետաքննիչներն աշխատում են ոստիկանության Կոտայքի մարզային վարության ոստիկանության բաժնում, նաև բացատրություններ են վերցնում բոլոր կողմերից՝ ականատեսներից, հանձնաժողովականներից։

Եվս մեկ դրվագով նյութեր են նախապատրաստվում ՀՔԾ-ում՝ կապված ԲՀԿ-ի պատգամավորնների բարձրաձայնած խնդրի հետ, որը վերաբերում է Կոտայքի մարզպետի՝ հետընտրական գործընթացի միջամտելուն։

Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է նաև Սասուն Միքայելյանի՝ Աբովյանի իրենց քաղաքապետի թեկնածուին չաջակցելու որոշմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։