Նոր սկանդալ՝ 46 համարի երթուղայինում. վարորդը հրաժարվում է իջեցնել կատվին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Հունիսի 21-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել 46 համարի երթուղայինում: Վիճաբանության պատճառը երթուղայինում հայտնված կատուն է եղել:

«Այս անգամ էլ կատու 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով, որ ալերգիա ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյբուքյան օգտատեր Սուսաննա Պողոսյանը` հրապարակելով տեսանյութ, որտեղ ուղևորները վիճում են կատվի պատճառով:

Օրերս ևս մեկ միջադեպ էր գրանցվել նույն երթուղին սպասարկող տրանսպորտներից մեկում․ուղևորը վարորդից պահանջել էր չծխել, վարորդը կանգնեցրել էր երթուղայինը։ Ուղևորը միջադեպի տեսանյութը հրապարակել էր համացանցում, ինչից հետո վարորդն ազատվել էր աշխատանքից: