Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

աղետ

Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը:

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, մշակել  հայկական ժողովրդական երգերը` ջազային մեկնաբանությամբ։