«Աերոֆլոտ»-ն առաջարկում է Թբիլիսիի տոմսն անվճար փոխել Երևանի կամ Վլադիկավկազի տոմսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

Վրաստան մեկնելու արգելքից հետո «Աերոֆլոտ» ավիաընկերությունը ուղևորներին այլընտրանք է առաջարկում` Թբիլիսիի տոմսն անվճար փոխել Երևանի կամ Վլադիկավկազի տոմսով։

Նշենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգային անվտանգությունն ապահովելու մասին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն` հունիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանից Վրաստան չվերթեր իրականացնել։

Ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ չվերթերը, որոնք իրականացվում էին շաբաթական 14 անգամ։

«Այս պահից Աերոֆլոտի հիմնական ջանքերն ուղղված կլինեն ՌԴ քաղաքացիներին Վրաստանի տարածքից դուրս բերելուն», – գրված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության փոխանցմամբ` այն ուղևորները, որոնք հուլիսի 8-ի (կամ դրանից հետո) Ռուսաստան վերադառնալու տոմս ունեն, կարող են առանց լրացուցիչ վճարի կամ տույժերի թռիչքը տեղափոխել ավելի վաղ ժամկետի (մինչև ավիահաղորդակցության ամբողջական դադարեցումը) կամ վերադարձնել տոմսի ամբողջ արժեքը` խզելով փոխադրման մասին պայմանագիրը։

Ուղևորները, որոնք Վրաստանի ուղղությամբ ավիատոմս են գնել հուլիսի 8-ի կամ ավելի ուշ ժամկետի համար, ամբողջական գումարը կարող են վերադարձնել տոմսը ձեռք բերելու վայրից կամ անվճար փոխել տոմսը այն ամսաթվի համար, երբ չվերթերը դեռ իրականացվում են։ Որպես այլընտրանք` ուղևորներին կարող է առաջարկվել առանց լրացուցիչ վճար գանձելու փոխել չվերթի ուղղությունը` Թբիլիսին փոխարինելով Երևանով կամ Վլադիկավկազով` նախնական տոմսի ժամանակահատվածում։