Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2000 կրակոց. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 21, 24News

հրադադար

Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: