ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ, հայտնում է Diario Sport-ը:
Մասնավորապես՝ 27-ամյա խաղացողը համաձայն է աշխատավարձի նվազեցմանը, 2016 թվականին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար բոնուսի պահաջից հրաժարվելուն և այդ գործով դատական հայցի հետկանչին։
Բացի այդ, Նեյմարը պետք է հրապարակային հայտարարի, որ իր ցանկությունն է տեղափոխությունը ՊՍԺ-ից «Բարսելոնա»։