Սերժ Թանկյանն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ վերջնական մեղադրանքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

1

System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից օրերս Խաչատուրյան քույրերի նկատմամբ իրենց հոր սպանության համարառաջադրված վերջնական մեղադրանքը։  

 Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ քննիչները Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են առաջադրել՝ նախնական համաձայնությամբ սպանություն:

«Սա օրինակ է նրա, թե ինչպես տարիներ շարունակ կանանց ու երեխաների դեմ բռնության անպատժելիությունը կարող է դաժան վրեժի պատճառ դառնալ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով Խաչատուրյան քույրերի դեպքին անդրադարձած The Independent-ի հոդվածը:

Նա նշել է, որ դատարանը պետք է աղջիկների նկատմամբ ներողամիտ գտնվի:

Հիշեցնենք, որ մոսկվաբնակ Խաչատուրյան քույրերին 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում: