Ռուբեն Վարդանյանն էր ասում՝ Հս․ Կորեայում էլ կոռուպցիա չկա, բայց ինչո՞ւ ներդրումներ չկան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 21, 24News

«Իմ լավ բարեկամ, բոլորիս շատ հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանը բարձրաձայնեց, ասաց՝ Հյուսիսային Կորեայում էլ կոռուպցիա չկա, բայց ինչո՞ւ այնտեղ ներդրումներ չկան», -Տավուշում «Իմ քայլը՝ հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Այն, որ կոռուպցիան խնդիր է ներդրողների համար, դա իրականում այդպես է, հասկանո՞ւմ եք, որովհետև ներդրողները ցանկանում են ինչ-որ երաշխիքներ իրենց ներդրումների համար։ Նույնիսկ կան կոռուպցիայով երկրներ, որոնք նորից ներդրումներ են կատարում, բայց այդտեղ ներդրողը պարտավոր է անմիջապես ինչ-որ հարաբերության մեջ մտնել չինովնիկների հետ։ Եվ հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա երաշխավորված»,-ասել է Վարդան Արամյանը, ապա հավելել՝ քանի դեռ այդ չինովնիկներն են իշխանության գլխին, բնականաբար, այդ ներդրումները երաշխավորված կլինեն։

«Բայց եթե կարողանաս ավտոնոմ իրավիճակ ստեղծել, որպեսզի այդպիսի դիալոգ չլինի, և ավտոնոմ ներդրումները լինեն, քեզ մոտ պետք է շատ լավ աշխատեն ինստիտուտները։

Հասկանում եք, կոռուպցիան որ վերացված է լավ է, բայց պետք է երկրորդ քայլը լինի, երբ որ բոլոր հարաբերությունները ինստիտուցիոնալացվեն»,-ասել է նախկին նախարարը։