Փարիզում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

Փարիզ հրդեհ.

Հունիսի 22-ին Փարիզում հրդեհ է բռնկվել: Euronews-ի փոխանցմամբ կրակը բռնկվել է վաղ առավոտյան Նեմուր փողոցի վրա գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքի վայր է ժամանել 200 հրշեջ: Նրանք շատ արագ տարհանել են 15 մարդու:

Փարիզի հրշեջ ծառայությունը տեղեկացնում է, որ 3 մարդ զոհվել է, 28-ը՝ տուժել: Տուժածների թվում են նաև հրշեջ ծառայության աշխատակիցները: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Հայտնի է, որ կրակը բռնկվել է 70-ական թվականների կառուցված շենքի աստիճանների վրա և տարածվել հարկերով: Կրակը տարածվել է նաև շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանով: Կրակը մեկուսացնելու համար հրշեջներից պահանջվել է 4 ժամ: