Հանրապետությունում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

անձրև

Հայաստանի տարածքում հունիսի 22-23-ին՝ գիշերը եւ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են  «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունիսի 22-23-ը` հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաեւ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+29, 

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+34,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+36, 

Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+36, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+29,

Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+37։