Հայաստանն առաջին մեդալը նվաճեց. Մինսկ-2019

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News

.

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը: Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները:

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Գրիգորյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Այս մասին գրում է Armsport.am-ը:

Եզրափակչում Գրիգորյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկի հետ:

 
Ցավոք, մեր մարզիկը եզրափակչում պարտություն կրեց։ Պերեպելյուկը առավելության հասավ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ 7-0 հաշվով։ 

Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց։ Հավելենք, որ սա մեր պատվիրակության առաջին մեդալն է Եվրոպական խաղերում։