Մերկելը կոչ է արել Իրանի ու ԱՄՆ-ի հակամարտությանը գտնել քաղաքական որոշում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Thumbnail

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ աշխատի ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը խաղաղ որոշում գտնելու ուղղությամբ: Արմենպրեսի հաղորդմամբ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ նա այս մասին հայտարարել է Դորտմունդում:

«Ես կարծում եմ, որ դա պետք է ոչ միայն հույս լինի, այլ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի: Ըստ ինձ՝ դա պետք է լինի քաղաքական որոշում»,-ասել է Մերկելը:

Օրեր առաջ The New York Times-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր համաձայնությունն էր տվել Իրանի ուղղությամբ հարվածներ հասնելու հարցում, այն բանից հետո, երբ Իրանը խոցել է ԱՄՆ-ի անօդաչուներից մեկը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը չեղարկել է որոշումը: