Դժբախտ պատահար՝ Լճաշենում. ջրագիծ փորելիս հողը լցվել է 17-ամյա պատանու վրա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 23-ին՝ ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս հողային զանգվածը թափվել է Է. Վ.-ի (ծնված 2002 թ.) վրա:

Փրկարարները փոսից (մոտ 2.5 մ) դուրս են բերել տուժածին և հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Սևանի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news