Ալավերդի քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 23-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Հ.Ս.-ի (ծնված 1955 թ.) դին: