Այլախոհներն արդեն 4-րդ անգամ արգելափակել էին էջս, թույլի վարքագիծ է․ ԲՀԿ-ական պատգամավոր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Գևորգ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Այլախոհները վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ արգելափակել էին էջս՝ սին հույսով, որ այդ կերպ կարող են ինձ լռեցնել...

Ուղղակի ծիծաղելի է այս ամենը:

Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում:

Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ. ուրեմն իմացեք՝ էլի փակել են էջս...

Համաձայնեք՝ ընդդիմադիր ձայնը խեղդելու նոր՝ ամենանողկալի հնարքն է կիրառվում, որը չի արվել երբևէ՝ որևէ իշխանության կողմից...

Թույլի վարքագիծ է, ուրիշ՝ ոչինչ...

Միևնույնն է՝ ես իմ ասելիքը տեղ եմ հասցնելու...

Կտեսնեք...»,-գրել է ԲՀԿ-ական պատգամավորը: