Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ:

Ուղերձում նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը: