ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Իմ քայլը»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի մի շարք նախագծերի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ԱԺ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 87, դեմ՝ 3 և ձեռնպահ՝ 5 պատգմավոր։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ԼՀԿ-ի՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որին կողմ քվերակեց 91 կողմ պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5։

ԼՀԿ-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ և 1 դեմ քվեարկությամբ։ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ևս ընդունվեց 83 կողմ, 5 դեմ և 13 ձեռնպահ քվեարկությամբ։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր։

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 98 կողմ քվեարկությամբ։

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։ 

«Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 100 կողմ քվեարկությամբ։