ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 24, 24News
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում հունիսի 21-ին գաղտնի քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված վիգեն Քոչարյանը երդվեց։
«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առաջ երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը», - երդման տեքստը կարդաց Վիգեն Քոչարյանը։
Նկատենք՝ Վիգեն Քոչարյանը արդարադատության նախարարի տեղակալն էր։