Սև Mercedes-ը բախվել է սպիտակ Mercedes-ին, վերջինս գլխիվայր հայտնվել է քարերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Հասարակություն

Հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մուտքի կամարի տակ բախվել են 
Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 77 LQ 778 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝34-ամյա Մհր Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 02 DV 101 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 Mercedes-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որոնցից սպիտակը գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա, իսկ սևը բախվել է քարերին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը սև Mercedes-ն է, որը բախվել է սպիտակ Mercedes-ին:

Վարորդներից Հ. Խաչատրյանն աշխատում է «Թամարա» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ Մ. Խաչատրյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ գլխավոր մասնագետ, իսկ հիվանդանոց են տեղափոխվել Մ. Խաչատրյանի ուղևորներ՝ 34-ամյա Տաթևիկ Փարսադանյանը, ով աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, և 4-ամյա Մ. Խ.-ն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: