Ապրիլից որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին՝ ժամը 17։00-ի սահմանում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևանում և հանձնվել ոստիկանության Իջեւանի բաժին:

Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նշենք, որ Արմենուհի Այդինյանը որպես անհետ կորած որոնվում էր այս տարվա ապրիլից: