ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորի փախուստի փորձից կադրեր են տարածվել։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է կալանավորը սգո սրահի բակային տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան նստելով, արագ փորձում դուրս գալ տարածքից, այնուհետև մեքենայով հարվածում է դարպասի փեղկը պահող հատվածին, որից դարպասի փեղկը կոտրվում է և նա դուրս է գալիս տածաքից։
«Նուբարաշենի» բանտի աշխատակիցները որպես նախազգուշացում 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո նա կրակոցների ձայնից իրար է խառնվել և բախվել սգո սրահի հարեւանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները:
Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները վնասազերծել են նրան:
Փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված եւ վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար։