«Red Wings» ավիաընկերությունը Վրաստանի փոխարեն առաջարկել Է այցելել Երևան կամ Մախաչկալա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ռեդ վինգս

«Red Wings» ռուսական հունիսի 21-ին հայտնել է, որ հուլիսի 8-ից դադարեցնում Է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը: Ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում Է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երևան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով:  

««Red Wings» ավիաընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում Է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն Է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Վրաստանի ուղղությամբ ավիաընկերության չվերթները մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ կկատարվեն ըստ չվացուցակի:

«Red Wings» ավիաընկերությունը կարգավորիչից ճշտումներ Է ակնկալում հուլիսի 8-ից Վրաստանի Հանրապետություն թռիչքների ժամանակավոր դադարեցման ՌԴ ղեկավարության որոշման իրականացման վերաբերյալ:

Այժմ «Red Wings» ավիաընկերությունը Մոսկվա-Բաթում-Մոսկվա չվերթներ Է կատարում շաբաթական երեք անգամ: Պլանավորում Էին հունիսի 20-ից թռչքներ սկսել Մոսկվայից Քութայիս»,-«ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ավիաընկերությունը: