Լճաշենի համալիրը փլվել է, փլատակների տակ մնացած պատանին մահացել է․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Փլատակ

Հունիսի 23-ին՝ ժամը 15։35-ին, ՀՀ ԱԻՆ Սևանի 33 հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ Լճաշենի համալիրը փլվել է, փլատակների տակ մարդ է մնացել: 

Նույն օրը՝ ժամը 16։00-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ փրկարարների կողմից Լճաշենի համալիրի տարածքից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2002 թ. ծնված Էմիլ Վարդանյանը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15։25-ի սահմանում, Լճաշեն համայնքում գտնվող նախկին կաթնային համալիրի տարածքում փորվածքը փլվելու հետևանքով փորվածքի մեջ գտնվող Է. Վարդանյանը մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news