Բռնվել է՝ խանութից տղամարդու և կնոջ հագուստներ գողանալիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում նկատել են գողություն կատարող քաղաքացու, և նրան, Մալաթիայի քրեական հետախույզների հետ համատեղ բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ առևտրի կենտրոնի խանութ-սրահից փորձել է գողանալ տղամարդու և կնոջ հագուստներ։ Գողանալու փորձը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ:
Նախապատրաստվում են նյութեր: