ԻՊ-ն ստանձնել է Գրոզնիի իրավապահների վրա հարձակման պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 24, 24News

գրոզնի

«Իսլամական պետություն» ահաբեկիչները ստանձնել են Գրոզնիի իրավապահների վրա հարձակման պատասխանատվությունը,  հաղորդում է meduza.io-ն՝ հղում կատարելով SITE կազմակերպությանը, որը հետևում է ահաբեկիչների մեդիաակտիվությանը:

Հունիսի 23-ի երեկոյան Գրոզնիում ավտոմեքենայի վարորդը, որին ստուգման նպատակով կանգնեցրել էին, դանակով հարձակվել էր ճանապարհային ոստիկանի վրա: Այդ պահին Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) աշխատակիցը, որն անցնում էր այդ վայրի կողքով, կրակել է հարձակվողի վրա, որից հետո վերջինս կրակել և վիրավորել է Ռոսգվարդիայի աշխատակցին: Հանցագործը մահացել է, վիրավորները հոսպիտալացվել էին:

«Բազա»-ի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Չեչնիայի քաղաքաշինության նախարարության շենքի մոտ, որը գտնվում է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակումն իրականացրել է 1997 թ. ծնված Չեչնիայի բնակիչը: Լրատվամիջոցի պնդմամբ՝ հանցագործի անունը Ահմեդ Բարզաև է: