Պետք է հարգանքով վերաբերվենք հայերին և մյուս ազգերին․ Ստամբուլի նորընտիր քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն, վերջին տվյալների համաձայն, հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ իշխանության ներկայացուցչի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմի օգտին՝ ընտրողների 45.09 տոկոսը:

«Այս քաղաքում մենք պետք է ընդունենք և հարգանքով վերաբերվենք հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին և մյուս բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Մենք ժողովրդավարություն կկառուցենք, կհաստատենք արդարություն այս քաղաքում»,- հայտարարել է Իմամօղլուն հաղթանակից հետո:

Իր ելույթում նա նաև նշել է, որ Ստամբուլում չպետք է լինի «ազգային փոքրամասնություն» հասկացություն և քաղաքի բոլոր բնակիչները, անկախ իրենց էթնիկ պատկանելությունից, պետք է ունենան հավասար իրավունքներ: