10 վարչական շրջանների 20 վերելակներ կփոխվեն․ ընտրման սկզբունքն առավել անմխիթար վիճակն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

բակո

Մի քանի օր առաջ հրապարակեցինք Երեւանում առաջին 20 վերելակների մրցույթը, որը ծիծեռնակը կլինի 3500 վերելակների փոփոխության: Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշել է Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ դա պլանավորում են սկսել հաջորդ տարվանից:

«20 վերելակներն ընտրված են 10 վարչական շրջաններում, յուրաքանչյուրում՝ 2 վերելակ: Ընտրման սկզբունքն առավել անմխիթար վիճակն է եղել»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ նոր վերելակները կլինեն եվրոպական ստանդարտների թե՛ ձայնամեկուսացման, թե՛ արագության, թե՛ սպասարկման առումներով. «Վերելակները փոխելու վերջնաժամկետը սահմանված է երեք ամիս: Եթե մրցույթը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»: