Բակո Սահակյանի անցկացրած խորհրդակցությունը նվիրված էր ԱՀ ՔԿ-ի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին անցկացրել է  խորհրդակցություն նվիրված Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող  հարցերին: Այդ մասին  հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից

Երկրի ղեկավարը կարեւորել է կառույցի ձեւավորումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախատեսված աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: