«Կիրովի» զբոսայգում մանկական գնացքի վրա դրված պայուսակից գողացել է դրամապանակ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

գողություն

Հունիսի 23-ին՝ ժամը 11։45-ին, ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները «Կիրովի» անվան զբոսայգուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 48-ամյա մի տղամարդու եւ ներկայացրել այգու մանկական գնացքավարին: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։ 

48-ամյա մի տղամարդը բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, բերման ենթարկված տղամարդը, օգտվելով իր անուշադրությունից, մանկական գնացքի վրա դրված իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար, փաստաթղթեր եւ բանկային քարտ:

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: