Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասի տնակներից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Հունիսի 24-ին՝ ժամը 16:56-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասի թիվ 22 շենքին հարակից տնակի դուռը փակ է, քաղաքացին անգիտակից վիճակում գտնվում է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը և հայտնաբերել Մ.Պ.-ի (ծնված 1959 թ.) դին: