Unibank

Unibank Mobile

Հրայր Թովմասյանի նկատմամբ անվստահությունը դեռ բավարար չէ, որ հրաժարական տա. Հ․Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը 24TV-ի եթերում, խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակի մասին, նկատել է, որ եթե, իսկապես, կա օրենսդրական խնդիր, իշխանությունները պետք է հրապարակային ներկայացնեն այդ փաստերը և գործընթացն իրականացնեն թափանցիկ։

«Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ այն լիազորություններն ու հարցերը, որոնք պետք է քննարկվեն, դրանք պետք է անել հրապարակային։ Այն ժողովրդից պետք չէ թաքցնել։ Արդեն իսկ ՍԴ-ի հեղինակությունը վնասվել է, և հաշվի առնելով, որ ՍԴ-ն այնպիսի վեճեր է քննում, որոնք կարևոր են մեր ժողովրդի համար, ապա օր առաջ պետք է վերականգնել այդ հեղինակությունը։ Եթե, իսկապես, կա օրենսդրական խնդիր, պետք է հրապարակային ներկայացնեն այդ փաստերը, ոչ թե գրասենյակներում քննարկեն»,- ասել է Սահակյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս