Շեքսպիրյան բուռն կրքեր՝ ԵԽԽՎ-ում՝ Ռուսաստանի պատճառով․ Նաիրա Զոհրաբյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում

Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։
Մինչդեռ, խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից և զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով ի՞նչ հարց ենք մենք լուծելու։

Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը։
Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին»: