Ստամբուլի նորընտիր քաղաքապետը խոսել է ազգային փոքրամասնությունների մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

.

Հունիսի 23-ին կայացած ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլի Բեյլիքդյուզու շրջանում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածուն իր առաջիկա անելիքների մասին խոսելիս անդրադարձել է ազգային և կրոնական փոքրամասնությունների խնդրին։

Դիմելով հույն, հրեա, հայ և ասորի քաղաքացիներին՝ Իմամօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում փոքրամասնություններ չկան։

«Այս քաղաքում չկան ազգային փոքրամասնություններ։ Մենք այս քաղաքում գրկելու ենք բոլորին՝ հույնին, հային, ասորուն, հրեային։ Մենք այս քաղաքում ժողովրդավարություն ենք կառուցելու։ Մենք այս քաղաքում արդարություն ենք հիմնելու», - ասել է նա։

Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Yeni Akit» թերթը Իմամօղլուի հայտրարությունը սկանդալային է որակել՝ հիշեցնելով, որ Ստամբուլի 17 մլն բնակչությունից 16 միլիոնը մուսուլման թուրքեր են, բայց Իմամօղլուն նրանց «անտեսել է»։ Իսկ հույները Ստամբուլում կազմում են 100․000, հրեաները՝ 15․000, հայերը՝ 50․000, ասորիները՝ 10․000։