Թուրքիայի արտգործնախարար. «Ինչ պատժամիջոց էլ որոշվի, մեկ է, մենք արդեն գնել ենք S-400-ները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

.

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին,  որոնք կարող են կիրառվել այն դեպքում, եթե Ռուսաստանը Թուրքիային փոխանցի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Չավուշօղլուի բնորոշմամբ՝ Թուրքիան ազատ և անկախ պետություն է ու չի պատրաստվում այլ երկրներից թույլտվություն խնդրել նման հարցերում։

«Ինչ պատժամիջոց էլ որոշվի, ինչպիսի հայտարարություն էլ ԱՄՆ-ից արվի, մեկ է, մենք արդեն գնել են «S-400»-ները և այժմ քննարկում ենք, թե երբ է դրանց մատակարարումը տեղի ունենալու: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա մեկ անգամ ևս հաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու S-400-ներից, քանի որ ունի դրանց կարիքը։

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ռուս-թուրքական գործարքը քննարկման առարկա է լինելու Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ժամանակ, որ կայանալու է Ճապոնիայում անցկացվելիք G-20-ի շրջանակներում։ Ըստ թուրք նախարարի՝ այդ հանդիպման օրակարգում է լինելու նաև Սիրիայի հարցը։