ՔՊ-ն փակում է տարածքային գրասենյակները և թողնում է միայն մեկը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, ե՛ւ ծախսերը, ե՛ւ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: