ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանի՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու հրավերին․ Ուկրաինան դեմ է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԵԽԽՎ

«ՌԲԿ» գործակալությունը գրում է, որ ԵԽԽՎ պատգամավորները ռուսական պատվիրակությանը թույլատրել են նորից մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին: Որոշումը կայացվել է 9 ժամ տևած քննարկումից հետո։ Բանաձևին կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ՝ 10։ 

Բանաձևը նախապատրաստվել է «Խորհրդարանական վեհաժողովի որոշումների ընդունման գործընթացը բարելավելու իրավասության և քվեարկության վերաբերյալ» զեկույցի հիման վրա։

Զեկույցով առաջարկվում էր ԵԽԽՎ աշխատանքային կանոններում ավելացնել բանաձև, ըստ որի՝ քննարկումների կամ լիազորությունների վերանայման արդյունքում ԵԽԽՎ անդամների քվեարկելու, ելույթ ունենալու, վեհաժողովում ու նրա մարմիններում ներկայացված լինելու իրավունքները չեն կարող դադարեցվել։

Բանաձևը կարևոր մի կետ ևս ունի, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում այս պահին չներկայացված պատվիրակությունները՝ Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, կստանան Վեհաժողովի՝ հուլիսին կայանալիք նիստին մասնակցության հայտ։ Այսպիսով, ռուսական պատվիրակությունն այսօր կկարողանա մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ն նոր գլխավոր քարտուղար կընտրի, որը լիազորությունները կստանձնի այս տարվա աշնանը կստանձնի: Ռուս խորհրդարանականների քվեները ևս հաշվի կառնվեն:

«Ինտերֆաքսի» հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի մասնակցությանը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիա Իոնովան ասել է, որ ուկրաինական պատվիրակությունն իրեն սկզբունքորեն ռուսների հետ նույն դահլիճում չի տեսնում։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news