ԱՄՆ-ն գոհ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքից․ Լիտցենբերգեր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ԱԳ

Վաշինգտոնը հանդիպում էր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը:

«Ուրախ ենք, որ Մամեդյարովի և Մնացականյանի միջև բանակցությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում: Հանդիպման նպատակն էր աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը», - ասել է դեսպանը:

Նա գոհունակություն է հայտնել, որ Մամեդյարովը և Մնացականյանը պայմանավորվել են առաջիկայում հերթական հանդիպումն անցկացնել: