Այսօր Թբիլիսիում, Բաթումիում և Փոթիում բողոքի ցույցեր են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

Վրաստան բողոքի ցույց

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ցույցերը, կազմակերպիչների հայտարարությամբ, կվերականգնվեն հունիսի 25-ին 19:00-ին, հայտնում է «Գրուզիա  On-line»-ը: 

Նրանց խոսքով՝ եթե կառավարությանը ներկայացված պահանջները չբավարարվեն, ցույցն ավելի մասշտաբային կդառնա: Հունիսի 25-ին զուգահեռ ռեժիմով բողոքի ցույցեր կընթանան նաեւ Բաթումիում եւ Փոթիում:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը, որոնք 5-րդ օրն է ընթանում են Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ, անցել են առանց էքսցեսների: