Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։

Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 73 և դեմ՝ 32 պատգամավոր։

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչ 2023թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%։

Ըստ փոփոխությունների՝ եկամտային հարկի դրույքաչափի անընդմեջ կնվազեն առաջիկա 5 տարում։ 2019թ հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ հունվարի 1-ից` 22%, 2021թ հունվարի 1-ից` 21%, 2022թ հունվարի 1-ից` 20.5%, 2023թ հունվարի 1-ից՝ 20%։

Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։

Օրենքով 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով կբարձրա­նան ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Կբարձրանա նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։

2019 թվականի հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ինչպես նաև 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը։ 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ։

Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել միասնական միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: