«Հրազդան» ՔԿՀ–ում կալանավորի գուլպայում տեսակցությունից հետո ցավազրկող է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

դեղ

ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 25-ին` ժամը 12։00-ի սահմանում, կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Կ.-ին, ինչի արդյունքում  հայտնաբերել և առգրավել են գուլպայի մեջ թաքցված «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի: Այդ մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Այն բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։