ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Հունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

1

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ծանոթացել է մարտական ծառայության կրման պայմաններին և մարտական խնդիրներին, զորամասի գործունեության և կառուցվածքի որոշ մանրամասներին:

բակո