Ես հեռանում եմ «Բարսելոնայից»․ Դենիս Սուարես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը հայտարարել է կատալոնական ակումբից հեռանալու մասին: 

«Ես հեռանում եմ «Բարսելոնայից»: Առաջարկներ ունեմ արտերկրից, բայց ցանկանում եմ մնալ Լա Լիգայում: «Սելտան» տարբերակներից մեկն է: Ես վստահ եմ, որ մի օր կվերադառնամ այդ ակումբ, բայց չգիտեմ, թե երբ»,- Սուարեսի խոսքն է մեջբերել Marca-ն: 

Հիշեցնենք, որ Սուարեսը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Արսենալում»: