Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ-ում է․ նա կանգնեցրել է մեքենան և ձեռքով ողջունել իր աջակիցներին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ավտոմեքենայով ժամանեց «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Նախքան ԱԱԾ-ի շենք մտնելը՝ նա դուրս եկավ մեքենայից, ձեռքով ողջունեց շենքի հարակից տարածքում հավաքված իր աջակիցներին, ապա կրկին նստեց մեքենան և մտավ ԱԱԾ շենք։

Հորը՝ Ռոբերտ Քոչարյանին ուղեկցելու էր եկել նաև նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Ըստ հրապարակված որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի։