Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Սեդրակ

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննությունն ավարտվեց։ Որոշումը  կհրապարակվի 2019-ի հուլիսի 10–ին դատական իշխանության պաշտոնական կայքում։

Այսօրվա դատական նիստին կողմերը դատարանին են ներկայացրել գործի համար նշանակություն ունեցող ապացույցներ։

Նախագահող դատավոր Աիդա Դավթյանը ապացույցները հետազոտելուց հետո գործին մասնակցող անձանցից հետաքրքրվել է, թե նրանք արդյոք չե՞ն ցանկանում ներկայացնել միջնորդություններ կամ եզրափակիչ դատական ակտի նախագծեր: Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարել էց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտի նախագիծ կներկայացնի, իսկ Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասել է, որ իրենք չեն ցանկանում նախագիծ ներկայացնել։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Խոսքը վերաբերվում է Վանեցյան-Սասուն Խաչատրյան մամուլի ասուլիսոի ժամանակ հնչեցված այն արտահայտությանը, ըստ որի՝  «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։