Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն․ Արթուր Ղազինյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։

Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։

Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։

Մենակ չեմ հասկանում, թե ինչու՞ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը։

Միգուցե Փաշինյանը կբացատրի այս կազուսը, կամ էլ կհայտարարի, որ ինքը չի միջամտում քննչական մարմինների աշխատանքներին . . .

Տեսնենք, առաջիկայում պարզ կլինի»։