Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

քաղաքապետ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի և կարևոր առաքելության համար:

«Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում, գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը:  

Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և անձնուրաց աշխատանքային գործունեության համար «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբանական ծառայության ղեկավար Լիդիա Գիմոյանը պարգևատրվել է  Երևան քաղաքի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինկայի դպրոց-նախադպրոցական բաժնի բժիշկ, վիճակագիր Մարինե Նազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի: